Posted in Գրականություն

Հարազատ է ինձ

Հարազատ է ինձ Երևանը իմ: Ինչու՞։ Երևանին սիրելու գլխավոր պատճառը մեկն է՝ այս քաղաքը պարզապես հնարավոր չէ չսիրել։ Երևանը հիասքանչ է բոլորի համար։ Շնորհակալ եմ Թամանյանին այսպիսի քաղաք ստեղծելու համար, շնորհակալ եմ ծնողներիս, որ ինձ տվել են Երևանում ծնվելու հիանալի հնարավորությունը։ Կարծում եմ՝ իմ քաղաքը հավասարաչափ հիասքանչ է և՛ մեզ, և՛ օտարերկրացիների համար։ Երևանի հոգին թաքնված է շենքերի մեջ։  Այո, հենց շենքերի, որոնք իրականում կապ չունեն տարիքի հետ։ Երբ օտարներն իմանում են, որ Երևանը 2800 տարեկան է, երևի մի ծեր քաղաք են պատկերացնում, այնինչ Երևանս երբեք չի ծերանում և մնում է դեռատի աղջկա կերպարում, որը միշտ ջերմ է և հյուրընկալ։ Իսկ ինչու՞ աղջնակ։ Մի պարզ պատճառով, որովհետև Երևանի պես պարզ, բայց միևնույն ժամանակ խիզախ գեղեցկություն կարող է ունենալ միայն աղջնակը։ Երևանին չսիրելն ուղղակի անհնար է, և նույնիսկ այստեղ բնակվող, տեսարժան վայրերի պատերը փչացնող, գետնին աղբ թափող մարդիկ սիրում են Երևանը, բայց ափսոս, որ մեր քաղաքի հանդեպ գեղեցիկ զգացմունքը կողպված է նրանց սրտերում։ Երևանը կարծես իմ մեծ քույրը լինի․ այ այդքան հարազատ է ինձ։

Թողնել մեկնաբանություն